«ՈՒկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այն ամենը, ինչ Զելենսկին ասել է մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»,- MS NOW-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան՝ Պուտինի։               
 

Մարտի 32

Մարտի 32
01.04.2025 | 12:46

Թռիր գլխիդ վրայով,

բռնիր մազերիցդ

ու հանիր քեզ գորշ,

միապաղաղ ճահճից,

որ կոչվում է...

Չասեմ, հա՞, թե ինչ:

Ընդամենը թռիր

գլխիդ վրայով՝

բարոն Մյունհաուզենի պես,

ու ասա…

Չասեմ, հա՞, թե ինչ:

Իմ օրատեսիլով

մարտի 32-ն է,

սովորական օրացույցով՝

ապրիլի 1-ը:

Կխաբվեմ նորից:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 44574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am